Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային

Ռեալիթի շոուների ամերիկահայ աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային:

Աստղն իր ինստագրամյան էջի Stories բաժնում կիսվել է Ուկրաինայի դրոշով լուսանկարներով և կոչ արել աղոթել Ուկրաինայի համար:

Քարդաշյանը նաև հրապարակել է աղբյուրը, որի միջոցով կարելի է օգնություն ցուցաբերել Ուկրաինային: