Լատվիայի ԱԳՆ-ն Նիկոլայ Բասկովին ներառել է սև ցուցակում

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովին սև ցուցակ է մտցրել «Ուկրաինայի դեմ ագրեսիային» աջակցելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դիվանագետի Twitter-ի օգտահաշվին։

«Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նիկոլայ Բասկովը ներառված է Լատվիայի Հանրապետության անցանկալի անձանց ցուցակում: Պատերազմի քարոզչությունը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային աջակցությունն անընդունելի են Լատվիայի համար»,- գրել է դիվանագետը։

Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտական դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ նոր սև ցուցակում ընդգրկված է Ռուսաստանի 26 քաղաքացի, որը փետրվարի 25-ին հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից։