«Ստացվում է՝ ուկրաինացիների կյանքն առավել կարևոր է, քան հայերի՞նը». Սարիկ Անդրեասյան

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ հարց հղելով իր լսարանին, թե ինչ-որ մեկը հիշո՞ւմ է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ուկրաինացի կամ ռուս աստղերից որևէ մեկը տեսանյութ տեղադրի սոցկայքերում կամ գրառում կատարի՝ հորդորելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կանգ առնել և զենք չուղարկել Ադրբեջան:

«Չեմ հիշում, որ ուկրաինացիները զայրանան, երբ Զելենսկին Էրդողանին շքանշան էր շնորհում այն բանից հետո, երբ նա ոչնչացրել էր հազարավոր հայերի»,-գրել է Սարիկ Անդրեասյանը։

Վերջինս նաև նշել է, որ չի հիշում, որ ուկրաինացիների զգացմունքները վիրավորված լինեն, երբ հաղթանակի առիթով Ադրբեջանին շնորհավորող պաստառներ էին կախված Ուկրաինայում․ «Փորձում եմ հիշել, բայց մտքիս ոչինչ չի գալիս։ Չեմ հիշում Մելաձեի, Դոլինի դիմումները, չեմ հիշում Կոզլովսկու և Խամատովայի նամակները։ Միայն ռուս ռազմական լրագրողներին էին լիովին արտահայտվում և պաշտպանում արդարությունը»։

Ռեժիսորը մտաբերել է, թե ինչպես էին հայերը Յուրի Դուդի էջում հորդորում, որ արձագանքի Արցախում տեղի ունեցողին, հիշել է, թե ինչպես էին հայկական սփյուռքի բարձրաստիճան ներկայացուցիչները խնդրում լուսաբանել իրադարձությունները, սակայն ի պատասխան լսում էին «մեզ հետաքրքիր չէ»։

«Ստացվում է՝ ուկրաինացիների կյանքն առավել կարևոր է, քան հայերի՞ կյանքը, թե՞ ամեն դեպքում ռուսական «էլիտան» կարծում է, որ դա այնքան էլ «հայփ» առաջացնող պատերազմ չէր, որ իրենք խառնվեին դրան։ Կամ գուցե խնդիրն այն է, որ Հայաստանը՝ որպես գումար վաստակելու հարթակ, այնքան էլ կարևոր չէ նրանց համար, որոնք հիմա զայրանում են։ Հավանաբար, խնդիրն այն է, որ Ռուսաստանն այն պատերազմում խաղարար գործառույթ էր կատարում, և Դուդի նմաններն այն լուսաբանելու և իրենց կարծիքը հայտնելու մոտիվացիա չունեին, քանի որ երկիրը կեղտոտելու խնդիրը նա կատարել չէր կարողանա»,-գրել է ռուսաստանաբնակ ռեժիսորը։