Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը՝ նոր ֆիլմի նյույորքյան պրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Բլեյք Լայվլին շլացրել է բոլորին Versace բրենդի իր հագուստով ամուսնու՝ Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ նոր «Ադամ նախագիծը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Նյու Յորքում։

Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանուհու ընտրած զգեստը հրաշալիորեն ընդգծել է նրա բարեկազմությունը, սլացիկ ոտքերը, բարակ գոտկատեղը:

Ինչ վերաբերում է  ֆիլմին, ապա դրանում Ռայան  Ռեյնոլդսը մարմնավորում է Ադամի կերպարը, որը տարօրինակ հանգամանքներում հայտնվում է անցյալում։ Վերդառնալու համար նա պետք է դիմի ինքն իրեն՝ 13-ամյա Ադամին։