Հոր մահից հետո Մանե Գրիգորյանը վերադարձել է եթեր․ նրա հուզիչ խոսքը հայրիկի և վերադարձի մասին

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվանից հետո դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, առաջին անգամ վերադարձել է եթեր, թեև նրա համար շատ ծանր շրջան է։ Մանեն այսօրվանից կրկին վարելու է Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագիրը։ Այս մասին գրում է Tert.am Life-ը։

Մանեն եթերը սկսել է հոր մասին հուզիչ խոսքով։ Նա պատմել է, որ հայրիկի հիվանդության մասին իմացել են 2021 թվականի սեպտեմբերին, երբ սկսվում էր Առաջին ալիքի աշնանային եթերաշրջանը։ Ինքը փորձել է ամեն ինչ անել, որպեսզի ոչ հեռուստադիտողները, ոչ էլ հայրը, ով միշտ հետևում էր իր եթերներին, չզգան ընկճվածությունը։

Մանեն պատմել է նաև Արթուր Գրիգորյանի խորհրդի մասին, որ իր վատ տրամադրությունը երբեք չպետք է փոխանցվի հեռուստադիտողներին և նշել, որ կլինի պրոֆեսիոնալ։

«Ու անգամ հիմա դու ես ինձ ուժ տալիս»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Մանեն

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է փետրվարի 4-ին։