Կաննի կինոփառատոնը հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը

Կաննի կինոփառատոնի թիմն իր ամբողջական աջակցությունն է հայտնել ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ֆրանսիայի կինոփառատոնը որոշել է այս տարի չընդունել ռուսական պաշտոնական պատվիրակությանը։ Այս մասին գրում է kommersant.ru կայքը։

2022 թվականի Կաննի կինոփառատոնի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։

«Որոշում է կայացվել, որ եթե ագրեսիվ պատերազմը չդադարի ուկրաինացի ժողովրդին բավարարող պայմաններով, չընդունել Ռուսաստանի պաշտոնական պատվիրակություններ և թույլ չտալ որևէ մեկի ներկայությունը, որը կապված է Ռուսաստանի կառավարության հետ», – հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։

Այս տարի փառատոնը տեղի կունենա մայիսի 17-28-ը։