Քիրստեն Դանստը կարող է վերադառնալ «Սարդ-Մարդ»

Կարծես թե, «Սարդ-Մարդը» ֆիլմի հեղինակները որոշել են «վերադառնալ»։ 39-ամյա Քիրստեն Դանստը, որը «Սարդ-Մարդը» ֆիլմում մարմնավորել է Մերի Ջեյնին, ասել է, որ կցանկանար վերադառնալ նախագիծ։

«Դեռ ժամանակ կա։ Ինձ ոչ ոք չի զանգահարել, բայց… Ես զգում եմ, որ դա կարող է տեղի ունենալ»,- ասել է դերասանուհին Deadline-ին տված հարցազրույցում։

Ի դեպ, Քիրստեն Դանստը նախկինում ևս ցանկություն է հայտնել վերադառնալ Marvel Cinematic Universe։ «Ես դա կանեի: Ինչո՞ւ ոչ:  Դա զվարճալի կլիներ… Ես կարող էի լինել ծեր Մերի Ջեյը»,- ասել էր դերասանուհին: