«Էյֆորիան» զիջում է միայն «Գահերի խաղին»

Սեմ Լևինսոնի «Էյֆորիան» դարձել է ամերիկյան HBO հեռուստաալիքի երկրորդ ամենադիտված սերիալը՝ հայտնում է Variety-ն։

Սերիալը զիջում է միայն «Գահերի խաղին»: Երկրորդ եթերաշրջանի վերջին դրվագը, որը վերջերս է թողարկվել, դիտվել է ավելի քան 6,6 միլիոն հեռուստադիտողի կողմից։

2-րդ եթերաշրջանի սերիաները միջինն ունեցել են 16,3 միլիոն դիտում, ինչը, մյուս սերիալների համեմատ, HBO-ում վերջին 18 տարվա ընթացքում գրանցած լավագույն արդյունքն է՝ բացառությամբ միայն «Գահերի խաղի»։

«Էյֆորիան» յոթերորդ շաբաթն անընդմեջ ճանաչվել է ԱՄՆ-ի HBO Max հեռուստաալիքի լավագույն սերիալ, իսկ Լատինական Ամերիկայում և Եվրոպայում՝ շաբաթվա հեռուստասերիալը: