Հայտնի է, թե ովքեր կմասնակցեն «Օսկարի» արարողությանը

Լեդի Գագան, Քրիս Ռոքը, Քևին Քոսթները, Զոի Կրավիցը, Ռոզի Պերեսը կվարեն «Օսկար»-ի այս տարվա մրցանակաբաշխությունը. այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը։

Մյուս անդամները, ովքեր կմիանան արարողությանը, կհայտարարվեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Հաղորդվում է, որ «Օսկար»-ի կազմակերպիչները հաղորդավարներից չեն պահանջի կորոնավիրուսի դեմ պատվաստման ապացույց, սակայն մրցանակի հավակնորդները և հյուրերը պետք է ունենան պատվաստումը հաստատող QR կոդ, ինչպես նաև երկու բացասական PCR թեստ:

«Օսկարին» նոմինացված անվանակարգերի թվով առաջատարն է «The Power of the Dog»-ը՝ 12 անվանակարգ։

Գլխավոր հաղորդավարներն են Ռեգինա Հոլը, Էմի Շումերը և Վանդա Սայքսը, իսկ արարողության պրոդյուսերներն են Ուիլ Փաքերը և Շեյլա Քովանը:

Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով կհեռարձակվի մարտի 27-ին: