Օրինական ամուսնալուծությունից 1 օր անց Քիմ Քարդաշյանը ինստրագրամյան հաշվից հեռացրել է Ուեսթ ազգանունը

Դատարանով օրինական ամուսնալուծությունից մեկ օր անց ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստրագրամյան հաշվից հեռացրել է նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ազգանունը։ Նախկինում նրա էջում գրված Քիմ Քարդաշյան Ուեսթ, գրում է Daily Mail-ը:

41-ամյա աստղը այդ քայլից հետո ստացել է երկրպագուների աջակցությունը։

Հիշեցնենք, որ Քարդաշյանն ու  Քանյե Ուեսթը 6 տարվա համատեղ կյանքից հետո որոշել էին ամուսնալուծվել։ Նախկին զույգն ունի չորս երեխա: