«Այս տարի երկրորդ անգամ ենք հիվանդանոցում հայտնվում». Գոհար Հարությունյանը՝ կրտսեր դստեր վիրահատության մասին

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանի կրտսեր դստերը վիրահատել են: Tert.am Life-ի հետ զրույցում Գոհարը հայտնել է, որ փոքրիկը կոտրել է ձեռքը, սակայն միայն գիպս տեղադրելով խնդիրը լուծել չի հաջողվել:

«Մանկապարտեզում Արգիշտին անհաջող թռել է Սոֆենայի վրա, արդյունքում Սոֆենան կոտրել է ձեռքը: Գնացինք հիցվանդանոց, պարզվեց խնդիրը շատ ավելի լուրջ է, քան ես պատկերացնում էի, գիպս դնելուց բացի անհրաժեշտ էր անզգայացմամբ վիրահատություն անել և երկաթներ տեղադրել: Ես հարցին ավելի հանգիստ էի նայում, մտածում էի՝ երեխա են, ամեն բան էլ կպատահի մինչև այն պահը, երբ ասացին, որ պետք է անզգայացում անեն: Շատ անհանգստացա: Երեխաս ընդամենը 4 տարեկան է և վիրահատություն: Մենք էլ վերջերս էինք դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ Սոֆենայի մոտ քովիդից հետո բարդություններ էին եղել, բրոնխիտ էր սկսվել, մի քանի օր հիվանդանոցում անցկացնելու կարիք եղավ»,- պատմեց  Գոհարը ու հավելեց, որ Սոֆենան առանց այդ էլ բոլորի ուշադրության կենտրոնում էր, որպես տան փոքր աղջիկ, հիմա՝ առավել:

Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով՝ այս ձմեռն իրենց ընտանիքում շատ բարդ անցավ, քանի որ 3 տարբեր վիրուսով հիվանդացան. «Քանի որ մեր ընտանիքը բազմանդամ է, շատ դժվար ենք  հաղթահարում վիրուսները, մեկը լավանում է, մյուսն է վարակվում: Ստացվեց, որ ամբողջ ձմռանը հիվանդ էինք: Հոգեբանորեն հյուծվեցի այս ընթացքում»: