Եղիսաբեթ թագուհին լքում է Բուքինգhեմյան պալատը

Անգլիայի թագուհին որոշել է լքել իր լոնդոնյան նստավայրը և հիմնավորվել Վինձորյան ամրոցում, հայտնում է Dailymail-ը։

Տարիներ շարունակ թագուհին բնակվել է Բուքինգhեմյան պալատում, սակայն այժմ տեղափոխվում է, քանի որ պալատը կապիտալ վերանորոգվելու է։

Թագուհին աշխատելու է տանից՝ Բերկշիրից։ Ծառայակազմը հայտնում է, որ փորձում են տեղափոխություններից ձեռնպահ մնալ այն բանից հետո, ինչ թագուհին հայտնել է իրեն թույլ զգալու մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Եղիսաբեթ թագուհին հիվանդացել էր կորոնավիրուսով։ Լրատվական կայքերը տեղեկատվություն էին տարածել, իբրև թե նա մահացել է, և բավականաչափ մարդ արդեն հասցրել էր մտահոգվել, սակայն պալատից հայտնեցին, որ դա կեղծ տեղեկատվություն է։ Թագուհին ապաքինվեց և արդեն վերադարձել է աշխատանքին։