Որն է լինելու 2022թ. գարնան ամենանորաձև գույնը վարսերի համար

2022 թվականին ոճաբանները հրաժեշտ են տալիս պլատինե շիկահերի թրենդին՝ հօգուտ ավելի բնական երանգի, այսպես կոչված, «մեղրային շիկահերի»: Որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի տեսք ունի մազերի այս գույնը, դիտեք հայտնի դերասանուհի Էլլ Ֆանինգի լուսանկարը։ Շատերն աստղին համարում են պլատինե շիկահեր, ինչը սկզբունքորեն սխալ է. Էլլի մազերը բնական տեսք ունեն, մոխրագույն-արծաթագույն ծածկույթ չունեն, բայց փայլում են տաք բեժ երանգներով:

Մասնագետների կարծիքով՝ մեղրային շիկահերը ավելի բնական տեսք ունի, քան պլատինը, և բացի այդ, այն խնամքի համար ավելի քիչ ջանք է պահանջում։