Սիլվա Հակոբյանը սպասում է երկրորդ երեխային (տեսանյութ)

Երգչուհի սիլվա Հակոբյանը երկրորդ անգամ կմայրանա։ Այս մասին երգչուհին հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով ջերմ տեսանյութ ամուսնու հետ։

«Հունվարի 28-ին մեկնել էի Քաջարան, մասնակցելու Հայոց Բանակի տոնին նվիրված միջոցառմանը: Ու հենց այդ օրն էլ իմացա, որ երկրորդ անգամ եմ մայրանալու ու որոշեցի տեղ հասնելուն պես անակնկալ մատուցել ամուսնուս: Մնացածը դիտեք տեսանյությում:
Շնորհավոր Մարտի 8»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Սիլվան։

Հավելենք, որ Սիլվա Հակոբյանը և Նորայր Մանուկյանն ամուսնացել են 2017 թվականին։ Զույգը մեկ դուստր ունի՝ փոքրիկ Միլան։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Silva Hakobyan (@silvahakobianofficial)