Մութ սև սուպերհերոսի արկածաների մասին, Ռոբերտ Փեթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմը հավաքել է $128,5 միլիոն դոլար իր դեբյուտային ցուցադրության ժամանակ՝ ազդարարելով 2022 թվականի լավագույն մեկնարկային շաբաթը:
Բայց ավելի տպավորիչն այն է, որ ֆիլմը համավարակի ժամանակաշրջանում երկրորդն է, որը հատել է 100 միլիոն դոլարի սահմանագիծը մեկ շաբաթավերջում․ հաջողություն, որին առաջինը հասել է անցյալ դեկտեմբերին ցուցադրված «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը՝ պատմական 260 միլիոն դոլարով: