ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը թեթև, ոգեշնչող ու հետաքրքիր կլինի: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի նոր գործերի անցնելու համար: Դուք դրանք ոգևորությամբ կսկսեք, առաջին փուլում առաջ եկած դժվարություններից չեք վախենա, արագ հաջողությունների կհասնեք: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, ինչպես նաև հանդիպումները ժամանակին ձեր կյանքում կարևոր դեր խաղացած մարդկանց հետ:
Օրվա երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի, սակայն այն ավելի հանգիստ կդասավորվի: Դուք հանգիստ կավարտեք ավելի վաղ սկսածը, եզրահանգումներ կանեք ու գոհ կմնաք դրանցից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը հրաշալի կլինի ապագայի մասին մտածելու և ծրագրեր կառուցելու համար: Լրիվ պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք, անցյալում կմնան կասկածներն ու խնդիրները: Չեն բացառվում աշխատանքի ու երկարաժամկետ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկները:
Հաջող կանցնի նաև օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակահատվածը թույլ կտա վերադառնալ հին գաղափարներին ու կյանքի կոչել դրանք: Դրանում հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը հնարավոր է այնքան էլ արդյունավետ չլինի, բայց բավական հաճելի կանցնի: Հարմար ժամանակ կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, արդյունքները գնահատելու և որոշելու համար, թե ինչ եք անելու հետո: Օգտակար կլինի հին ծանոթների հետ խորհրդակցելը, որոնց փորձին ու գիտելիքներին վստահում եք:
Ավելի ուշ կգա նոր գաղափարները քննարկելու և ծրագրերի մասին զրուցելու համար բարենպաստ ժամանակը: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք գործընկերների հետ, կես խոսքից կհասկանաք մտերիմներին, թույլ չեք տա, որպեսզի փոքրիկ տարաձայնությունները փչացնեն ձեր հարաբերությունները: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա առաջին կեսին աշխատեք չտրվել բացասական հույզերին: Այդ ժամանակահատվածն արժե նվիրել պիտանի գործերին, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումներին: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին: Հնարավոր է՝ հիմա ձեզ հուշեն, թե ինչպես կարելի է դրանք կյանքի կոչել: Արժե զգույշ լինել գումարի հետ: Լավ է չշտապեք գնումների հարցում:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի կարևոր գործերի համար, այն հանգիստ ու արդյունավետ կանցնի: Ձեր որոշումները ճիշտ կթվան, իսկ գործողությունները կօգնեն հասնել վաղուց դրված նպատակներին: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, մտերիմների հետ շփումներն էլ կուրախացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հետաքրքիր, վառ ու ոգեշնչող կլինի: Այն հարմար կլինի հասարակական ելույթների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք բարենպաստ տպավորություն թողնել: Դուք կարող եք ձեր գաղափարներով հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված դրանց հանդեպ:
Հաջողությամբ կլուծվեն աշխատանքային հարցերը, անցյալում կմնան անհագստություն պատճառած խնդիրները: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, շփումները բազում դրական հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա առաջին կեսին լավ է չշտապեք կարևոր որոշումների հարցում ու ծրագրերն արմատապես չփոխեք: Այդ ժամանակահատվածը կարող է հոգսեր ու անսպասելի իրադարձություններ բերել: Այդ ամենը կարճ ժամանակով կշեղի ձեզ: Ավելի ուշ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար:
Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Երեկոն հրաշալի կլինի լավ ընկերախմբում պասիվ հանգստի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հարմար օր է առանց շտապելու գործերից գլուխ հանելու, ավելի վաղ սկսածն ավարտելու, արդյունքը հանգիստ գնահատելու համար: Դրանից հետո որոշակիություն կմտցնեք ծրագրերում, կհասկանաք, թե ինչ վրա արժե կենտրոնանալ առաջին հերթին: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում:
Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի: Փոխարենը կգտնվեն գործեր, որոնցով ազատ ժամանակ կզբաղվեք ձեզ համար թանկ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն արժե սկսել հասարակ ու լավ ծանոթ գործերից: Դրանցից արագ գլուխ կհանեք, դժվարություններ հազիվ թե ծագեն: Արժե զգույշ լինել գումարի հետ. դուք հակված կլինեք դրան թեթևամտորեն վերաբերվել, նշանակալի գումար կարող եք ծախսել դատարկ բաների վրա:
Օրվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ կարևոր ու բարդ բանի վրա: Դուք հաջողության կհասնեք, եթե դժվարությունների առաջ չընկրկեք ու չշտապեք: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք համախոհների հետ, նրանց աջակցությամբ արագ կհասնեք ձեր ուզածին: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Չարժե օրվա սկզբին քննարկել կարևոր աշխատանքային հարցերը: Կոլեգաների ու գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը սպասվածից բարդ կլինի: Տարաձայնությունների պատճառով բանակցությունները կարող են ձգձգվել: Մի փոքր սպասեք: Արդեն մի քանի ժամ հետո ձեր ճշմարտացիությունը շատերի համար ակնհայտ կդառնա, վիճել ոչ ոք չի ուզենա:
Աշխատեք հետևել ձեր հուզական վիճակին, նյարդայնությանը տեղի չտալ, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա: Ստեղծագործ զբաղմունքները թույլ կտան շեղվել ապրումներից ու տհաճ մտքերից: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզանից է կախված: Այսօր դուք կարող եք լուծել նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը, գլուխ հանել չափազանց բարդ թվացող խնդիրներից: Բայց դրա համար պիտի հանգստություն պահպանեք ու պրովոկացիաներին չտրվեք:
Մտերիմների աջակցությունը շատ տեղին կլինի, դուք անպայման այն կստանաք: Օրվա երկրորդ կեսին շատ բաների մասին կհաջողվի զրուցել, և դուք հաճելիորեն կզարմանաք, որ շրջապատողները հասկանում են ձեզ, դուք էլ՝ նրանց: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. այն բազում դրական հույզեր կպարգևի, ամենահաճելի տպավորությունը կթողնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հնարավոր է՝ այսօր պետք լինի վերադառնալ հին խնդիրներին, հարցերին, որոնք լուծված էին թվում: Հազիվ թե դա ձեզ համար հետաքրքիր լինի, դուք կնախընտրեիք կենտրոնանալ նոր գործերի վրա: Փոխարենը պիտանի փորձ ձեռք կբերեք, շատ բան կսովորեք: Շրջապատողների հետ հարաբերություններն էլ դեպի լավը կփոխվեն:
Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն մտերիմներին ուրախացնելու, նրանց հաճելի անակնկալներ անելու ձեր ցանկության հետ: Ձեր շնորհիվ կլավանա այն մարդկանց տրամադրությունը, որոնք հուսահատվել էին ու վերջերս վատատեսորեն էին տրամադրված:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Մանր-մունր թյուրիմացությունները սրտին մոտ մի ընդունեք ու աշխատեք խուսափել դատարկ վեճերից: Օրն արդյունավետ ու հաջող կանցնի, եթե հանգստություն պահպանեք, չմտածված արարքներ չգործեք, տաք գլխով կարևոր բաներ չասեք: Շատ Ձկների այսօր պետք կգա ուրիշի փորձը. արժե լսել հին ծանոթների խորհուրդները:
Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու, հին գործերն ավարտելու, ինչ-որ նախագծերի վրա տարվող աշխատանքն ավարտին հասցնելու համար: Չնայած հոգսեր քիչ չեք ունենա, դուք կգտնեք մտերիմներին ուշադրություն հատկացնելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: