Ամերիկացի դերասանուհի Պատրիսիա Արքետը կոչ է արել Ռուսաստանին «դուրս շպրտել» ՆԱՏՕ-ից

Դերասանուհի Պատրիսիա Արքետը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով հորդորել է Ռուսաստանին հեռացնել ՆԱՏՕ-ից։

Ավելի ուշ նա սկսել է արդարանալ, թե իբր նկատի է ունեցել ՄԱԿ-ը, և հեռացրել է իր գրառումը, բայց ուշադիր հետևորդներն առիթը բաց չեն թողել զվարճալի թվիթներ տարածելու համար։

Արձագանքել է նաև Դոնալդ Թրամփ Կրտսերը. «Ո՞վ կասի նրան» (որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ. խմբ.),- գրել է նա մեկնաբանություններում։