«Էս տղան այնքան լավ ձայն ունի, որ ինչ էլ երգի, լսվում է». Սուջյանը «Մարդի 8»-ն է երգում

Երգիչ Գոռ Սուջյանը օրիգինալ ձևով է շնորհավորել կանանց` միջազգային տոնի կապակցությամբ։
Երգիչը կատարել է Էդվարդ Ալեքսանյանյանի «Մարդի 8» երգը, բայց իրեն հատուկ ոճով։

Նշենք, որ ամեն տարի այս օրերին հումորային հնչերանգ ստացած այդ կատարումը կրկին տարածում է ստանում։
«Սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավոր մարտի 8»,- տեսանյութին կից գրել է երգիչը։

Երկրպագուները շատ են հավանել կատարումը ու բազմաթիվ մեկնաբանություններ գրել։
«Ապրես Գոռ ջան, հիասքանչ էր», «Ամենահրաշք շնորհավորանքը», «Էս տղան այնքան լավ ձայն ունի, որ ինչ էլ երգի, լսվում է»,- գրել են նրանք։

Նշենք, որ 2018 թվականին «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Մարդի 8» երգի հիման վրա նոր տեսահոլովակ էր նկարահանվել։ Էդվարդ Ալեքսանյանյանի հետ միասին երգը կատարում էին հայտնի երգիչներն ու դերասանները։