Չեն թողնում սնվել և բնական կարիքները հոգալ. «Էյֆորիայի» պրոդյուսերներին մեղադրել են բռնության մեջ

Ամերիկյան հայտնի «Էյֆորիա» հեռուստասերիալում նկարահանվող խմբի անդամները հայտնել են, որ սերիալի պրոդյուսերները խախտում են երկրորդ պլանի դերասանների իրավունքները։

Մասնավորապես, գործադիր պրոդյուսեր Սեմ Լևինսոնին մեղադրել են դերասանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Պարզվում է, որ երկրորդ պլանի դերասաններից շատերը նկարահանման հրապարակում զրկվել են սննդից։ Նրանք նաև ասել են, որ իրենց գրեթե թույլ չեն տվել օգտվել զուգարանից՝ 18-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում:

«Ես հասկանում եմ, որ ես ամենակարևոր մարդը չեմ նկարահանման հրապարակում: Բայց բանը հասավ նրան, որ պետք էր հիշեցնել՝ ես բնական կարիքներ ունեմ։ Ես ասացի, որ կարող եմ գնալ զուգարան, երբ դրա կարիքն ունեմ, ուզում եմ ուտել, երբ քաղց եմ զգում, ուզում եմ քնել, երբ դրա համար ժամանակ լինի: Ես մարդ եմ, ոչ թե ստրուկ. շատ թունավոր միջավայր է, ես չեմ համաձայնի նորից աշխատել Սեմի հետ»,- ասել է դերասաններից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ։

Ի դեպ, հենց այս պրոդյուսերի հետ է վիճել Քեթին մարմնավորող Բարբի Ֆերեյրան։ Վիճաբանության արդյունքում աստղը լքել է նկարահանումները։