Victoria’s Secret-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Մարտի 9-ին ներքնազգեստի հայտնի Victoria’s Secret ապրանքանիշի ներկայացուցիչները պաշտոնական կայքում հայտարարություն են տարածել առ այն, որ փակում են Ռուսաստանի Դաշնությունում իրենց բոլոր խանութները: Այս մասին հաղորդում է graziamagazine.ru-ն:

«2022 թվականի մարտի 9-ին ժամը 15:30-ից մենք ժամանակավորապես դադարեցնում ենք առցանց խանութի աշխատանքը, իսկ ժամը 22:00-ից Victoria’s Secret-ի բոլոր մանրածախ խանութները։

Victoria’s Secret-ի կայքում մինչև 2022 թվականի մարտի 9-ը ներառյալ կատարված բոլոր պատվերները կառաքվեն:

Ինտերնետ խանութի և բոլոր մանրածախ խանութների աշխատանքի վերսկսման մասին կտեղեկացնենք»,- ասված է ապրանքանիշի պաշտոնական էջում տարածված հաղորդագրությունում։