Մահացել է Ալվարդ Պետրոսյանը

Այսօր կյանքից հեռացել է գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, Ալվարդ Պետրոսյանը: Անվանի մտավորականը 75 տարեկան էր:

Ալվարդ Պետրոսյանը Դիմադրության շարժման գործիչ Բարթուղ Պետրոսյանի դուստրն էր, անվանի գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի քույրը, դերասան Լորենց Առուշանյանի կինը, նկարիչ Նարեկ Առուշանյանի մայրը, երգչուհի Շուշան Պետրոսյանի հորաքույրը:

Արժանացել է մի շարք պարգեւների եւ կոչումների՝ ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ (1997 թ.), Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2007), Պատվո շքանշան (2011), նաեւ՝ գրական մրցանակների: