Մկրտիչ Արզումանյանը, Բոնին, Լալա Մնացականյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Անուշ Առաքելյանը և Թամարա Գևորգյանը շուտով հանդես կգան ռեժիսոր Հարություն Խալաֆյանի «Հյուրեր անցյալից» նոր սիթքոմում: Նախագծի նկարահանումներն արդեն մեկնարկել են, այն Արմենիա TV-ի եթերում կլինի մարտի 14-ից:
Նախագծի գլծխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց, որ մարմնավորում է Բագրատունիների թագավորական տոհմի հզոր արքա Աշոտ Երկաթի հավատարիմ հրամանատարին, որը նշանված է Թամարա Գևորգյանի հերոսուհու հետ:
«Գիտական փորձի արդյունքում նրանք 10-րդ դարի Բագրատունիների արքունիքից հայտնվում են Երևանում՝ 21-րդ դարում։ Անցյալից եկած հերոսները հայնտվում են բազմաթիվ փորձությունների մեջ և ցանկանում են ամեն կերպ հետ վերադառնալ։ 10-րդ դարի կերպարով 21-րդ դարի Երևանում հայտնվելն իր հետ մի շարք հետաքրքիր զարգացումներ է բերում: Իհարկե, հերոսս չի կարող մնալ նույն կերպարով, բայց թե ինչպես են զարգանում իրադարձությունները, թող անակնկալ մնա հեռուստադիտողների համար»,- ասաց դերասանը:
Դերասանուհի Թամարա Գևորգյանը վթարի ենթարկվելուց և տևական ժամանակ քայլելու համար պայքարելուց հետո նոր նախագծում կներկայանա արդեն առողջացած: