Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կրկին հայտնվել են սկանդալի կենտրոնում

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կրկին հայտնվել են սկանդալի կենտրոնում։  Շուտով Լոնդոնում կբացվի հանգուցյալ արքայազն Ֆիլիպի հիշատակին նվիրված հուշարձան, սակայն նրա թոռն ու կինը ներկա չեն գտնվի այդ միջոցառմանը: Հարրին հայտնել է, որ իրեն անվտանգ չի զգում Մեծ Բրիտանիայում և իր ամերիկացի թիկնապահների լիազորություններն այդտեղ սահմանափակ են։

Թագավորական ընտանիքի շատ երկրպագուներ եկել են այն եզրակացության, որ արքայադուստր Դիանայի կրտսեր որդին արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում Եղիսաբեթ Երկրորդի նկատմամբ: «Նա թքած ունի թագուհու վրա», «նման նողկալի արարք, բայց ում է նա պետք Մեծ Բրիտանիայում», «Մեգանը և Հարին վիրավորել են թագուհուն»,- վրդովմունքով քննարկում են բրիտանացիները։