Դատարանն Աբրահամ Ռուսոյին առևանգողին 7 տարվա ազատազրկման է դատապարտել

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը երգիչ Աբրահամ Ռուսոյին առեւանգելու գործով  հեռակա կարգով վճիռ է կայացրել Զաուր Մարդանովի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտնել է երգչի փաստաբանը։

«Դատարանը յոթ տարվա ազատազրկում է նշանակել խիստ ռեժիմի բանտում։ Բավարարվել է նաև 650 հազար ռուբլու պահանջով քաղաքացիական հայցը»,- ասել է նա։

Նշվում է, որ քրեական պատասխանատության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու առնչությամբ դատարանը որոշել է արտասահմանում թաքնվող Մարդանովին ազատել պատժից։

Այժմ Մարդակովը թաքնվում է արտասահմանում։