ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հավատացեք ինքներդ ձեզ ու պահպանեք դրական տրամադրվածությունը: Այսօր դա ձեզ թույլ կտա շատ բանի հասնել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկարաժամկետ համագործակցության սկիզբ կդնեն: Դուք ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք: Հազիվ թե ինչ-որ մեկն անտարբեր մնա ձեր հմայքին:
Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կլինի, քանի որ ստիպված եք լինելու լուծել ոչ միայն առօրյա խնդիրները, այլև լրիվ նոր բանով զբաղվել: Հանգստանալու հնարավորություն ավելի ուշ կընձեռվի: Երեկոն հրաշալի կլինի հարազատներին այցելելու կամ նրանց հյուր կանչելու, փոքրիկ ընտանեկան տոն կազմակերպելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Աշխատեք օրվա ընձեռած բոլոր հնարավորություններն օգտագործել: Կարևոր նպատակին հասնելու և մյուսների ուժերից վեր գործից գլուխ հանելու հնարավորություն կլինի: Փորձը կօգնի լուծել աշխատանքային խնդիրները, սխալներ չանել ու արագ անհրաժեշտ արդյունքն ստանալ:
Օրը հարմար կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմներին կես խոսքից կհասկանաք: Երեկոյան օգտակար կլինի գաղափարներն ու ծրագրերը քննարկելը: Դուք կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան աջակցել ձեզ, օգնել մտածածն իրագործելու հարցում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Վճռական գործեք: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք բարդ գործ ստանձնել. արագ հաջողության հասնելու շանսերը մեծ են: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը, գործնական ծրագրերի քննարկմանը մասնակցելը: Ձեզ շատերը կլսեն, կհաջողվի ազդեցիկ համախոհներ գտնել:
Անձնական հարաբերություններում էլ խնդիրներ չեն առաջանա: Մտերիմները կաջակցեն ձեզ, եթե դրա կարիքը լինի, կուրախացնեն լավ նորություններով ու առաջարկներով, որոնք մերժել չեք ուզենա: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ մեկի հետ հաշտ չէիք, այսօր պայմանավորվելու, տարաձայնություններին վերջ տալու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Լսեք ինտուիցիայի ձայնին: Հենց այն այսօր կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, ինչով զբաղվել առաջին հերթին: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին գաղափարներին ու հաջողությամբ կյանքի կոչել դրանք: Ձեզ կաջակցեն հին ծանոթները, որոնց շնորհիվ սպասվածից լավ արդյունքների կհասնեք:
Մտերիմները ձեր աջակցության կարիքը շատ կունենան, աշխատեք չմերժել նրանց: Օրվա երկրորդ կեսին հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կլինի: Շփումները բացառապես հաճելի կլինեն, բոլորի տրամադրությունը կլավանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկզբին աշխատեք խուսափել ավելորդ հուզումներից: Այդ հատվածը հարմար կլինի առօրյա գործերի, վաղուց ծանոթ հարցերը լուծելու համար: Նոր բանից գլուխ հանելը հեշտ չի լինի, և դուք հազիվ թե կարողանաք արագ օգնականներ գտնել: Բայց իրավիճակը աստիճանաբար կփոխվի, և օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի համարձակ նախաձեռնությունների համար:
Արժե լուրջ վերաբերվել ֆինանսական հարցերին: Գնումների ու գործարքների հարցում լավ է չշտապեք: Կուրախացնեն անձնական հարաբերություններում փոփոխությունները: Դուք ընդհանուր լեզու կգտնեք մի մարդու հետ, որի հետ առաջ հաշտ չէիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Քննարկեք կարևոր գործնական հարցերը, համախոհներ ու օգնականներ փնտրեք: Այսօր դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում՝ աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ ստանաք: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը: Հնարավոր է՝ եկամուտների նոր աղբյուր հայտնվի:
Հավանական է ծանոթություն, որից սիրային պատմություն կսկսվի: Հարաբերությունները բավական դանդաղ կզարգանան, բայց դուք չեք ուզենա շտապեցնել իրադարձությունները: Ժամանակի ընթացքում դրանք լուրջ բնույթ կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Պայմանավորվեք: Օրը հրաշալի կլինի հին կոնֆլիկտներին վերջ տալու, հարաբերությունները հարթելու համար: Դուք ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, կհասկանաք, թե ինչ են նրանք ձեզանից սպասում և ինչի հույս ունեն: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհ դառնալ: Հաջող կլինեն պետկազմակերպություններ այցերը, փաստաթղթերի ձևակերպման հետ խնդիրներ չեն առաջանա:
Աշխատեք օրվա երկրորդ կեսին շատ չհոգնել: Օգտակար կլինի հոգսերից թեկուզ կարճ ժամանակով շեղվելը, հին նախասիրության մասին հիշելը կամ պարզապես ընկերների հետ զբոսնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ստանձնեք բարդ ու կարևոր գործերը. այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ հանելու շանս կունենաք: Ընդ որում՝ մենակ գործելու կարիք չի լինի: Դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք, օգնություն կստանաք, եթե դրա կարիքը լինի: Մարդիկ, որոնք նախկինում համաձայն չէին ձեր տեսակետին, կհասկանան, որ սխալվել են: Դուք հստակ փաստարկներ կբերեք ու բոլորին կհամոզեք ձեր ճշմարտացիությունը:
Օրվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, որը երբեմն լրիվ անօգուտ կլինի: Իսկ երկրորդը ավելի հանգիստ կանցնի, ձեզ հանգստանալու և ուժերը վերականգնելու, մտերիմներին ուշադրություն հատկացնելու հնարավորություն կտա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հանդիպեք ձեզ հետաքրքրող մարդկանց հետ, մի թաքցրեք ձեր համակրանքը, նախաձեռնող եղեք անձնական հարաբերություններում: Ձեր հմայքն այսօր ուժեղ կլինի, հազիվ թե ինչ-որ մեկն իր մեջ ուժ գտնի դիմակայելու դրան: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե վերջին պահին եք կազմակերպել:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում նվերները: Որոշ Աղեղնավորներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում: Երեկոն մտերիմների հետ կապված լավ նորություններ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ծրագրեր կառուցելուց և գործելուց առաջ իրավիճակն օբյեկտիվորեն գնահատեք: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու երևակայությանը զոռ չտալը, այլ ձեր առաջ բացված հնարավորությունները տեսնելը: Դժվարությամբ կտրվի փաստաթղթերի հետ աշխատանքը: Այն հոգնեցնող ու ձանձրալի կթվա, սովորականից հաճախ կշեղվեք:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի: Դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, լավ ժամանակ կանցկացնեք մտերիմների շրջանում: Երեկոն հարմար կլինի նոր ու հետաքրքիր զբաղմունքների համար, որոնք կօգնեն շեղվել հոգսերից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Նոր բան սովորեք. դրա համար օրը պարզապես հրաշալի կլինի: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, անմիջապես կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Այսօր ստացած գիտելիքները ձեզ մոտ ժամանակներս պետք կգան: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր աշխատանք առաջարկեն:
Արժե ուշադրություն հատկացնել ընտանեկան գործերին: Հենց դրա շնորհիվ կլուծվեն հարազատներին անհանգստացնող խնդիրները: Եթե վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնում էին մտերիմների հետ մանր-մունր տարաձայնությունները, ապա այսօր կհաջողվի վերականգնել փոխհասկացողությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լսեք ինքներդ ձեզ: Ձեր ինտուիցիան այսօր շատ ուժեղ կլինի: Հենց նրա հուշումների շնորհիվ գլուխ կհանեք բարդ գործերից, կկարողանաք հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Իսկ ահա կողքից խորհուրդներից օգուտ քիչ կլինի, չնայած՝ շրջապատողները դրանք ի սրտե կտան: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ ու տարաձայնություններ: Բայց բոլոր սուր անկյունները կհաջողվի հարթել: Դրանում կօգնեն բարյացակամությունն ու հումորի զգացումը:
Օրը լավը կլինի ընկերների հետ հանդիպելու, ռոմանտիկ ժամադրության, հետաքրքիր վայր ուղևորվելու համար: Աշխատեք խուսափել ավելորդ սթրեսից, երկար ժամանակով մռայլ մտքերի մեջ չխորասուզվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: