Ռուսաստանում խզվել են Մաքսիմ Գալկինի հետ կնքված բոլոր գովազդային պայմանագրերը։ Այս մասին հայտնել է երգիչ Անդրեյ Դանիլկոն։
Նա նշել է, որ Գալկինը և Պրիմադոննան հայտնվել են բարդ իրավիճակում և զույգը այժմ Ռուսաստանում դժվար թե կարողանա աշխատանք գտնել։
«Ես խոսել եմ Գալկինի հետ, նրա հետ խզել են բոլոր գովազդային պայմանագրերը։ Նա իր ընտանիքի հետ մեկնել էր Իսրայել։ Ինչ վերաբերում է մյուս արտիստներին, ապա նրանք փախել են երկրից սովորական վախի պատճառով»։
Ի դեպ, ինքը՝ Ալլա Բորիսովնան, վերջերս խոստովանել է, որ իր ընտանիքի կողմից Ռուսաստանից փախուստ չի եղել, և նրանց ուղևորությունը Իսրայել վաղուց էր նախատեսված։ Նա նշել է, որ արձակուրդը և բուժումը արտագաղթ չեն նշանակում և որ իրենք վերադառնալու են Ռուսաստանի Դաշնություն։