Ամերիկյան Amazon կորպորացիան ԵՄ հակամենաշնորհային կարգավորիչից թույլտվություն է ստացել ձեռք բերել Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Կարգավորիչը համարել է, որ գործարքը ԵՄ երկրներում մրցակցության հետ կապված խնդիրներ չի ստեղծում։
Ակնկալվում է, որ գործարքի արժեքը կկազմի 8,5 միլիարդ դոլար: Նոր ձեռքբերումը Amazon-ին թույլ կտա ավելի արդյունավետ մրցակցել հոսքային ծառայությունների հետ, ինչպիսիք են Netflix-ը և Disney+-ը:
Օրինակ՝ Amazon-ը ձեռք կբերի «Ջեյմս Բոնդի» իրավունքները՝ ֆրանշիզա, որը համաշխարհային վարձույթում վաստակել է մոտ 7 միլիարդ դոլար։