Տիմատին ինձ հրավիրեց իր ընտանիքի հետ հանգստի, այդ ժամանակ հասկացա, որ նա իմ մարդը չէ. «Холостяк»-ի հաղթողը պատմել է իր ու Տիմատիի հարաբերությունների մասին

TNT հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Холостяк» շոուի վերջին եթերաշրջանի հաղթող՝ իսպանացի մոդել Եկատերինա Սաֆարովան մանրամասներ է հայտնել իր ու Տիմատիի հարաբերությունների մասին։ Այս մասին հայտնում է Սթարհիթը։

Նա պատմել է,որ նախագծի ավարտից հետո Տիմատին իրեն հրավիրել է հանգստի` իր ընտանիքի հետ.«Ինձ շատ լավ ընդունեցին, բայց ես այդ ժամանակ հասկացա, որ նա իմ մարդը չէ։ Հենց հարաբերությունների համար։ Տիմուրը շատ հոգատար, ուշադիր, խելացի, ուրախ անձնավորություն է։ Լինում է այնպես, որ ինչ-որ մի պահի հասկանում ես, որ հարաբերություներում դուք շատ տարբեր եք»,- ասել է նա։