Ռուս դերասան և հաղորդավար Դմիտրի Նագիևն արձագանքել է բազմաթիվ օգտատերերի՝ երկիրը լքելու կոչերին՝ հայտարարելով, որ պատրաստվում է մնալ ՌԴ-ում, գրում է starhit.ru կայքը։
Օրերս Նագիևը տեսանյութ էր հրապարակել, որը շատ երկրպագուների կողմից դիտարկվել էր որպես ներկայիս քաղաքական իրավիճակը մեկնաբանելու քողարկված փորձ։ Օգտատերերը բազմաթիվ ագրեսիվ մեկնաբանություններ էին թողել, իսկ շատերն անգամ ՌԴ-ն անմիջապես լքելու կոչեր էին արել։
Նագիևն արձագանքել է նման մեկնաբանություններին՝ նոր տեսանյութում հավաստիացնելով, որ գտնվում է Մոսկվայում և չի պատրաստվում լքել երկիրը։
«Բոլոր նրանց համար, ովքեր հարցնում են՝ որտեղ եմ։ Այստեղ եմ։ Բոլոր նրանք, ովքեր ինձ ասում են «հեռացիր այստեղից»։ Դուք հեռացեք։ Դիման տանն է», – մեկնաբանել է դերասանը։