Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնու ու ներկայիս ընկերոջ վիճաբանության ֆոնին նոր ֆոտոշարք է ներկայացրել

Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել, որտեղ նա մարմինն ընդգծող բորդո հագուստով է։

Կերպարն ամբողջացնելու համար նա ընտրել է համապատասխան կաշվե ժակետ ու ակնոց, ինչպես նաև մուգ ձեռնոցներ։

«Քիմ Քարդաշյանը թույլ չի տալիս, որ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի բարձրացրած աղմուկն իրեն ետ պահի կյանքը վայելելուց։

41-ամյա Քիմը վերջերս մնացել է Քանյեի և իր ներկայիս ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի միջև սոցիալական ցանցերում շարունակվող վեճի արանքում»,-հիշեցնում է ամերիկյան The Sun պարբերականը: