Ո՞վ հաղթեց «Նոր ալիք 2019»-ում և որերո՞րդ տեղում է Հայաստանը

Հայաստանը ներկայացնող տաղանդավոր երգիչ TYOM-ը (Արտյոմ Հակոբյան) «Նոր ալիք» միջազգային մրցույթում զբաղեցրել է իններորդ տեղը: Մրցույթը հինգերորդ անգամ անց է կացվել Սոչիում: Մրցութային երեք օրերի արդյունքներով՝ երգիչը զբաղեցրել է իններորդ հորիզոնականը՝ 230 միավոր արդյունքով:

Այս տարի «Նոր ալիք 2019» մրցույթի հաղթող է դարձել Ալբանիայի 18-ամյա ներկայացուցիչ Ինիս Նեզիրին, ի դեպ երկիրն առաջին անգամ էր մասնացկում մրցույթին: Երեք մրցութային օրերի ընթացքում երիտասարդ մասնակիցը աղյուսակի առաջատարն էր 10 միավորի տարբերությամբ և հաղթանակ է տարել 281 միավորով: Նրա խոսքով՝ «Նոր ալիք»-ում հաղթանակն իր երազանքն է եղել, սակայն այսօր նրա գլխավոր նպատակը մասնակցությունն է «Եվրատեսիլ»-ին:

269 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ռուսական «DAVINCHI» խումբը, երրորդը՝ կուբացի երգչուհի Իլիանա Սանչեզը (259 միավոր):