Զոի Սալդանան արտասվել է «Ավատարի» շարունակությունից հատված դիտելուց հետո

Դերասանուհի Զոի Սալդանան պատմել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար 2»-ի հատվածից իր տպավորությունների մասին:

Դերասանուհին 2021 թվականի վերջին հասցրել է ֆիլմից 20 րոպեն դիտել: Սալդանան պատմել է, որ երբ դիտել է առաջին կադրերը, կորցրել է խոսելու կարողությունն ու սկսել է լաց լինել:

«Մի բան, որ իրականում ոչ ոք չգիտի Ջիմ Քեմերոնի մասին, այն է, որ նա շատ լացկան է, նա իսկապես ոսկե սիրտ ունի: Այս պատմությունը կլանող է լինելու»,- ասել է Սալդանան:

Դերասանուհին ասաց, որ շարունակությունը մեկ քայլ առաջ է առաջին մասից, և որ հեռուստադիտողը պետք է պատրաստվի հզոր տպավորությունների մինչև դիտելը։

«Ավատար 2»-ը թողարկվելու է դեկտեմբերի 15-ին: Բլոկբաստերում նկարահանվել են նաև Քեյթ Ուինսլեթը, Միշել Յեոն, Սիգուրնի Ուիվերը, Սեմ Ուորթինգթոնը և այլ դերասաններ։