Ֆիլմը, որում Նիկոլաս Քեյջը խաղում է իր իսկ դերը, 100 տոկոսանոց վարկանիշ է գրանցել

Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ «Հսկայական տաղանդի անտանելի ծանրությունը» կոմեդիան լավագույն գնահատականի է արժանացել Rotten Tomatoes կայքում:

Ֆիլմը նման գնահատականի է արժանացել South by Southwest (SXSW) ամերիկյան արվեստների փառատոնի ընթացքում ցուցադրությունից հետո: Կինոկարը, որում հայտնի դերասանը մարմնավորել է ինքն իրեն, արժանացել է միայն դրական արձագանքների բոլոր 17 քննադատներից:

Ժապավենը դարձել է ամենաբարձր վարկանիշն ունեցողը՝ աստղի ողջ կարիերայի ֆիլմագրության մեջ: