Նորածնի համար գնումներ կատարող հղի Ռիհանան «բացահայտել» է ապագա երեխայի սեռը (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի Ռիհանան, որը պատրաստվում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն, գնումների է գնացել Լոս Անջելեսում մանկական հագուստի խանութ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, դատելով նրա ընտրած հագուստներից՝ կարելի է ենթադրել, որ աստղը պատրաստվում է աղջիկ ունենալ:

33-ամյա երգչուհին, չնայած միլիարդատիրուհի լինելու փաստին, գնել է 18 դոլար արժողությամբ նարնջագույն զգեստ: