Դենիել Ռեդքլիֆը պատասխանել է Հարրի Փոթերի դերին վերադառնալու մասին հարցին

Դերասան Դենիել Ռեդքլիֆը New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռ չի ցանկանում վերադառնալ Հարրի Փոթերի դերին «Հարրի Փոթերը և անիծված երեխան» պիեսի կինոադապտացիայի մեջ։

«Դա այն չէ, ինչը ես իսկապես շահագրգռված եմ անել հիմա»,- ասել է Ռեդքլիֆը:

Հայտնի կախարդի դերին վերադառնալու հարցը ծագել էր «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի ռեժիսոր Քրիս Կոլումբոսի հայտարարությունից հետո, որ կցանկանար վերադառնալ Փոթերի աշխարհ՝ նկարահանելու «Հարրի Փոթերը և անիծված երեխան» բրոդվեյան պիեսի ադապտացիան։

«Անիծված երեխան Դենի, Ռուպերտի և Էմմայի հետ ճիշտ տարիքում նկարահանելը կինեմատոգրաֆիկ երանություն է»,- ասել է Կոլումբոսը The Hollywood Reporter-ին։

Ռեժիսորի կարծիքով՝ շարունակությունում սիրելի դերասանների վերադարձը կառաջացներ նույն ոգևորությունը, ինչ «Աստղային պատերազմների» շարունակության հին դրվագների հերոսների վերադարձը։