Երգչուհի Օլգա Բուզովան Telegram-ի իր ալիքում խոստովանել է, որ երբեմն կարոտում է իր նախկին սիրելիին՝ Դավային (իսկական անունը Դավիթ Մանուկյան)։ Կատարողն արխիվից տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն ու բլոգերը զվարճանում են։
«Կարոտում եմ։ Շատ։ Երբեմն անտանալի: Բայց հետո ես հիշում եմ, թե ինչ է նա արել, և դա ինձ հետ է բերում իրականություն»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։
Բուզովան և Դավան սկսել են հանդիպել 2019 թվականին՝ «Liker» երգի տեսահոլովակը նկարահանելուց հետո, որում նրանք զույգի դեր են կատարել։ Արտիստները միասին են եղել մեկուկես տարի։ Բաժանումից հետո Բուզովան Instagram-ում մեղադրել է Դավային աբյուզի մեջ և ակնարկել, որ նա ձեռք է բարձրացրել իր վրա։