Լոբոդան մեկնաբանել է Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին լուրերը

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան մեկնաբանել է այն լուրերը, թե իբր ինքը հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից։

Լոբոդայի խոսքով՝ դա այդպես չէ, և ինքը չի ստացել Մալթայի անձնագիրը, որը իրեն վերագրում են լուրերով։ «Ես միշտ ունեցել եմ, ունեմ և կունենամ միայն մեկ քաղաքացիություն՝ դա ուկրաինական է»,- Լոբոդային մեջբերում է Teleprogramma.pro-ն։

Արտիստը միևնույն ժամանակ չի հերքել մալթական վիլլայի առկայությունը։

Ավելի վաղ պրոդյուսեր Կիրիլ Չիբիսովը հայտարարել էր Լոբոդայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին։ «Ինչո՞ւ էր պետք արցունքներ թափել և կրկես կազմակերպել: Բոլորս էլ հասկանում ենք՝ պոպուլիզմ և այլն։ Նա, ինչպես և Ուկրաինայի մնացած արտիստները վերջին հինգ տարիներին վաստակել են միլիոններ։ Նրանք չեն վախենում կամուրջներ այրելուց»,- ասել է Չիբիսովը։