Շերը ցանկանում է իր տանն ընդունել ուկրաինացի փախստականներին

LOS ANGELES, CALIFORNIA - SEPTEMBER 25: Cher attends The Academy Museum of Motion Pictures Opening Gala at The Academy Museum of Motion Pictures on September 25, 2021 in Los Angeles, California. (Photo by Amy Sussman/Getty Images)

Երգչուհի Շերը, Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին, հայտարարել է, որ իր տանը կընդունի ուկրաինացի փախստական ընտանիքներին։ Այդ մասին նա գրել է Twitter-ում։

«Ես կցանկանայի հովանավորել ուկրաինական ընտանիքներին իմ տանը: Նրանք ապահով կլինեն: Իմ դիրքում գտնվող շատ մարդիկ պետք է օգնեն: Եթե ես մենակ լինեի կամ երեխաների հետ, կամ վիրավորվեինք, հուսով եմ, որ ինչ-որ մեկն ինձ պես կհոգար մեր մասին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ավելի քան 3 միլիոն ուկրաինացի փախստական լքել է երկիրը: Գուտերեշի խոսքով՝ Ռուսաստանը պետք է հիմա դադարեցնի այս պատերազմը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: