Արսեն Լևոնյանի նոր լուսանկարները Խորենի որդիների հետ

Դերասան Արսեն Լևոնյանը նոր լուսանկարներ է հրապարակել ավագ եղբոր որդիների՝ 7-ամյա Արամի և 11-ամյա Արմենի հետ։

«Իմ Լևոնյաններ»,- լուսանկարներին կից գրել է Արսենը։

Նշենք, որ Արսեն Լևոնյանն այս շրջանում նկարահանվում է «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում, որը բավականին բարձր ռեյթինգ ունի ու հասցրել է սիրվել լսարանի կողմից:

Արսենը զբաղվում է նաև երաժշտական կարիերայով և ժամանակ առ ժամանակ նոր երգեր է թողարկում: