Պապարացիները հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և նրա երիտասարդ ընկերոջը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնին, լուսանկարել են մեքենայում համբուրվելիս, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ զույգը վերամիավորվել է Քարդաշյանի՝ Մայամի կատարած այցից հետո:
28-ամյա Դևիդսոնը մեքենայով գնացել է Լոս Անջելեսի օդանավակայան՝ սիրելիին դիմավորելու:
Հայտնի է, որ զույգը հանդիպում է հոկտեմբերից: Վերջերս Քարդաշյանը խոստովանել էր, որ Դևիդսոնն իր պատվին երեք դաջվածք է արել: