Ռուս դերասանուհի և «Նվիրիր կյանք» հիմնադրամի հիմնադիր Չուլպան Խամատովան հայտնել է, որ ներկա պահին ապրում է Լատվիայում, հաղորդում է НТВ հեռուստաալիքը։
Արտասահմանյան արձակուրդից հետո Խամատովան որոշել է չվերադառնալ Ռուսաստան։ Դերասանուհու խոսքով՝ իր մոտ այնքան էլ շատ գումար չի մնացել, իսկ նոր աշխատանք նա դեռ չունի։
«Անգամ տուն հասնելու համար ինձ այլ մարդկանց օգնությունն է պետք, քանի որ մեքնա վարձելու համար գումար չունեմ», – հայտնել է դերասանուհին՝ հավելելով, որ առայժմ մտադիր չէ վերադառնալ ՌԴ։