Գրիգորի Լեպսը պատժամիջոցների պատճառով ավելի քան 20 միլիոն դոլար է կորցրել

Ռուսական էստրադայի աստղային ներկայացուցիչ Գրիգորի Լեպսը մեծ գումարներ է կորցրել Եվրոպայի և ԱՄՆ-ի սահմանած հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտնում է kp.ru-ն՝ վկայակոչելով համերգային տնօրեն Կիրիլ Չիբիսովի հայտարարությունը։

Չիբիսովը նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Լեպսը մեծ գումարներ է վաստակել և դրանց մի մասը պահել ամերիկյան և լոնդոնյան բանկերում։

«Իսկ այժմ երգիչը չի կարող գնալ ո՛չ Լոնդոն, ո՛չ Ամերիկա։ Նրա բոլոր հաշիվները սառեցված են, փողի հասանելիություն չունի։ Լեպս այնտեղ պերսոնա նոն գրատա է։ Հասկանալի է, որ նա չի կորցրել իր վերջին գումարը, բայց պատժամիջոցային ցուցակների զոհն է։ Իմ հաշվարկներով՝ Գրիգորի Լեպսը կորցրել է ավելի քան 20 միլիոն դոլար»,- ասել է Չիբիսովը։