«Թող մեր երեխաները կրկնապատկվեն». Արսեն Սաֆարյանի շնորհավորանքը կնոջը

Երգիչ Արսեն Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել կնոջ՝ Սաթենի հետ և շնորհավորել նրան տարեդարձի առթիվ։

«Շնորհավոր ծնունդդ, իմ 21 տարվա կին, 20 տարվա երեխաներիս մայր և հավերժ սեր։ Թող մեր համատեղ տարիները բազմապատկվեն, երեխաներն էլ գոնե կրկնապատկվեն»,- գրել է երգիչը՝ ակնարկելով, որ ուզում է կրկին հայր դառնալ։

Նշենք, որ զույգը 2 երեխա ունի՝ 19-ամյա Էլենը և 13-ամյա Արթուրը։