«Եվ ինչպե՞ս է դա ազդելու իմ կյանքի վրա»․ Քսենիա Բորոդինան արձագանքել է Ուկրաինայի թշնամիների ցանկում հայտնվելու մասին լուրերին

Ռուս հեռուստաաստղ և հաղորդավար Քսենիա Բորոդինան արձագանքել է Ուկրաինայի թշնամիների ցանկում հայտնվելու վերաբերյալ լուրերին՝ նշելով, որ դա որևէ կերպ չի անդրադառնա իր կյանքի վրա, գրում է starhit.ru-ն։

39-ամյա հաղորդավարուհին բավական ակտիվ է իր հետևորդների հետ շփման մեջ և պատասխանում է անգամ ամենասադրիչ հարցերին, ինչն էլ տեղի է ունեցել օրերս։ Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե Բորոդինային Ուկրաինայի թշնամի են հայտարարել, հաղորդավարուհին զարմանքով է արձագանքել՝ հայտարարելով, որ առանց դրա էլ իրեն չէին թողնի մուտք գործել Ուկրաինա։

«Լո՞ւրջ։ Եվ ինչպե՞ս է դա ազդելու իմ կյանքի վրա։ Ես արդեն երկար ժամանակ է այնտեղ չեմ լինում։ Այն բանից հետո, ինչ երեխաների հետ հանգստացա Ղրիմում, ինձ առանց այն էլ այնտեղ չէին թողնի», – հայտարարել է Բորոդինան՝ հավելելով, որ միևնույն է սա իրեն չի խանգարի շարունակել օգնել ուկրաինացի երեխաներին։

«Ես երբեք ժողովրդին վատը չեմ ցանկացել։ Այդ ինձ էին տհաճ բաներ գրում, իսկ ես լռում են։ Մարդիկ միշտ կարող են հույս դնել իմ օգնության վրա», – հավելել է հաղորդավարուհին։