UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը բերման է ենթարկվել իր 140 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ Bentley Continental GT մեքենան Դուբլինի մայրուղիներից մեկին վտանգավոր ձևով վարելու համար, գրում է Daily Mail-ը:
Իրավապահները ժամանակավորապես առգրավվել են մարզիկի ավտոմեքենան։ Մարզիկն արդեն ազատ է արձակվել գրավի դիմաց և սպասում է հաջորդ ամիս կայանալիք դատավարությանը։