Հոլիվուդյան դերասան Թիմոթի Շալամեի և Լիլի-Ռոուզ Դեփի բաժանումից անցել է 2 տարի։ Այդ ժամանակվանից ի վեր դերասանը չի կարողացել դասավորել իր անձնական կյանքը:
Ինչպես պարզվում է, Թիմոթին ընկերուհի է փնտրում ծանոթությունների կայքում։ Daily Mail-ը հայտնում է, որ դերասանն օգտվում է Lox Club-ից։ Հավելվածը նախատեսված է «բացառապես «ծայրահեղ բարձր չափանիշներով» հրեաների համար»: «Մենք ատում ենք ծանոթությունների հավելվածները, ուստի որոշեցինք ինքներս նորը պատրաստել: Մեր նպատակն է օգնել համապատասխան մարդկանց ճանաչել միմյանց»,- ասվում է հավելվածի հեղինակների պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լիլի-Ռոուզից բաժանվելուց հետո դերասանը սկսեց հանդիպել մեքսիկացի դերասանուհի Էյզա Գոնսալեսի հետ: