Աստղագուշակ մարտի 25-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ ուղիներ ու հասարակ լուծումներ մի փնտրեք: Այսօր ձեզ պետք կգա ոչ միայն մակերեսին դրվածը տեսնելու, այլև իրադարձությունների իրական պատճառների մեջ խորանալու ունակությունը: Օրը հրաշալի կլինի բարդ հարցեր տալու համար: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնք կարող են դրանց պատասխանել:

Դուք արագ գլուխ կհանեք հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերից: Լավ գաղափարների պակաս չի լինի, դրանց շնորհիվ դուք կկարողանաք ձեր մրցակիցներին հետևում թողնել: Երեկոն հրաշալի կլինի նոր բան սովորելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանդիպումները լավ կանցնեն, եթե դրանց նախապատրաստվեք: Մտածեք, թե ինչ եք ասելու, ինչ փաստարկներ եք բերելու: Այդպես կկարողանաք ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ովքեր քննադատորեն են տրամադրված: Եթե ձեզ ճիշտ պահեք, այսօր ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ ձեռք կբերեք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, եթե նախաձեռնող լինեք:

Օրը հաջողություններ է խոստանում այն գործերում, որոնց լուրջ կվերաբերվեք: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, աշխատեք նկատել նույնիսկ այն, ինչն ուրիշներին աննշան է թվում: Դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից ու արագ հասնել նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զբաղվեք նրանով, ինչը կարևոր է ձեզ համար: Հենց նման մոտեցումն այսօր հնարավորություն կտա մեծ հաջողության հասնել ու ժամանակը զուր չվատնել: Համախոհներ գտնելը դժվար չի լինի, շատերը կուզենան աջակցել ձեզ: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարելի է հույս դնել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի գործնական առաջարկներով, որոնց վաղուց էիք սպասում:

Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք. նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, դուք նրանց՝ նույնպես: Կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները, վերջ տալ տարաձայնություններին, որոնք բոլորին էին վշտացնում: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եկել է գաղափարներով ու համարձակ ծրագրերով կիսվելու ժամանակը: Այսօր դուք կարող եք ձեր մտահղացումներով հետաքրքրել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ շատ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք, որոնց վրա ամեն հարցում կկարողանաք հույս դնել: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն գործնական հարաբերությունները որոնք վերջերս լարվել էին:

Մտերիմների հետ շփումները ձեզ կուրախացնեն: Օրվա համար կարող եք համատեղ զբոսանք կամ ուղևորություն ծրագրել. վառ հույզեր շատ կլինեն, բոլորի տրամադրությունն էլ կբարձրանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կենտրոնացեք օգտակար բաների վրա: Այսօր դուք լավ բաներ կանեք և՛ ձեր, և՛ ուրիշների համար, եթե ժամանակը զուր չվատնեք: Խուսափեք ոչ մի բանի մասին դատարկ վեճերից, հարաբերություններ մի պարզեք այն մարդկանց հետ, որոնց հետ երբեք էլ առանձնապես հաշտ չեք եղել: Գաղափարներով կիսվել արժե միայն այն մարդկանց հետ, որոնք նախկինում էլ աջակցել են ձեզ:

Հաջողությամբ կլուծվեն կարևոր ֆինանսական հարցերը, շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Գումարին վերաբերող բոլոր հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները հստակ կլինեն: Երեկոն կուրախացնի լավ նորությամբ կամ հաճելի հանդիպումով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերը մի հետաձգեք, նույնիսկ եթե թվում է, թե պայմաններն ամենահաջող ձևով չեն դասավորվել ու լավ է մի փոքր սպասել: Ինչքան շուտ անցնեք ձեր ծրագրերի իրագործմանը, այնքան լավ արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսը հարմար կլինի գործնական բանակցությունների համար, հեշտությամբ համախոհներ կգտնեք: Հետո կգա ինքնուրույն գործողությունների համար բարենպաստ ժամանակը:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում՝ չծրագրված ծախսերի կարիք լինի: Սակայն խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, այնպես որ՝ շատ անհանգստանալու կարիք չկա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգույշ գործեք, ոչ մի կարևոր բան մի նախաձեռնեք, քանի դեռ ամեն քայլը չեք մտածել: Կշռադատված որոշումները հաջող կլինեն, իսկ ահա պահի հույզերի տակ գործած արարքների համար, հավանական է, ստիպված լինեք զղջալ:

Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից, ապրումներից ու տհաճ զրույցներից: Ձեզ հոգեհարազատ, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները կոգեշնչեն, կօգնեն դրական տրամադրվել: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Չի բացառվում՝ հին կապերը վերականգնելու շանս ընձեռվի, և դուք այն բաց չեք թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եկել է այն գործին անցնելու ժամանակը, որի մասին վերջերս շատ էիք մտածում: Հաջողության վրա մի կասկածեք: Ամեն ինչ սպասվածից էլ լավ կստացվի: Լավ է սկսեք քչից և անհապաղ արդյունքներ չսպասեք: Ձեր առաջին հաջողությունները կարող են համեստ լինել, բայց շուտով դուք ավելի տպավորիչ հաղթանակներ կտոնեք:

Օրը լավը կլինի հին ծանոթների, մանկության ու պատանեկության ընկերների հետ շփվելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նոր բան սովորեք, տեղեկատվություն հավաքեք, բաց մի թողեք մյուսներից շուտ ինչ-որ կարևոր բան պարզելու հնարավորությունը: Իսկ իմացածով կիսվել արժե միայն ամենամտերիմների հետ. հենց նրանք ձեզ հրաշալի խորհուրդներ կտան: Օրը հարմար կլինի փաստաթղթեր ձևակերպելու, գործարքներ կնքելու համար: Լավ կանցնեն աշխատանքային հանդիպումները:

Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում լավ է հույս դնեք ինտուիցիայի վրա: Այն կհուշի, թե ինչպես պիտի պահեք ձեզ մտերիմների հետ, որպեսզի շփումները հաճույք պատճառեն և՛ ձեզ, և՛ նրանց: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ բազմիցս է օգնել: Այսօր այդ մարդիկ ոչ միայն լավ խորհուրդներ կտան, այլև օգնության կհասնեն, եթե դժվարություններ առաջանան: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել բարդ գործերով, լուծել կարևոր առաջադրանքները: Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք՝ իմանալով, որ ձեր կողքին հուսալի համախոհներ կան:

Հնարավորություն կունենաք կարգավորել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Կհաջողվի հանգիստ քննարկել կարևոր հարցերը, բոլորին գոհացնող լուծում գտնել: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները. բաց մի թողեք այդ շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառ եղեք: Այսօր շատ կարևոր կլինի սկսածը կիսատ չթողնելը, խոչընդոտների առաջ չնահանջելը. հենց նման մոտեցումը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել: Կհաջողվի դեպի լավը փոխել գործնական հարաբերությունները, որոնք վերջին ժամանակներս լարված էին դասավորվել: Չի բացառվում՝ հին մրցակիցները ձեր համախոհները դառնան:

Ուղևորությունները հաջող կլինեն, եթե դրանց լուրջ վերաբերվեք, հույս չունենաք, որ ամեն ինչ ինքն իրեն լավ է դասավորվելու: Նախապես որոշեք երթուղին, համոզվեք, որ ձեզ հետ ամեն անհաժեշտ բան վերցրել եք, ևս մեկ անգամ ճշտեք ծրագրված հանդիպումների ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող եք ստանձնել կարևոր գործերը. օրը դրանց համար հարմար կլինի, դուք կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ճիշտ է, պիտի գործեք ոչ թե փորձված մեթոդներով, այլ ձեր սեփական մեթոդը մտածեք: Այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն, նոր բան հորինելուն: Երևակայությունը հաստատ պետք է գալու:

Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Այսօր հեշտ կլինի և՛ համախոհներ, և՛ նոր ընկերներ գտնելը: Դուք լավ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր ընդհանրապես նման չեն ձեզ: Երեկոն դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: