Ինչպիսի՞ աղջիկների է նախընտրում Եգոր Կրիդը

Եգոր Կրիդը կարճ ժամանակում կարողացավ ձեռք բերել մեծ ճանաչում ու բազմաթիվ երկրպագուներ: Հիմա հմայիչ երգիչը ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի աստղերից մեկն է և միլիոնավոր ինստագրամյան հետևորդներ ունի: Իր սիրավեպերի մասին պատմելիս Եգոր Կրիդը առանձնահատուկ ջերմությամբ է խոսում երգչուհի Նյուշայի մասին, ում հետ նա երազում էր ամուսնանալ:
Հեռուստանախագծերից մեկում ծանոթանալով մոդել Դարյա  Կլյուկինայի հետ՝ Եգորը նրան ամուսնության առաջարկություն արեց, սակայն հարսանեկան արարողությունն այդպես էլ չկայացավ:
Իր նախընտրությունների մասին խոսելով՝ Եգոր Կրիդը հարցազրույցներից մեկում խոստովանում է, թե ինչպիսի աղջիկների է նախընտրում:

Երգիչը կիսվել է, որ տանել չի կարողանում կանանց, ովքեր իրեն միայն որպես փողի աղբյուր են ընկալում:
Նենգ և խորամանկ կանայք գրավում են իրեն, սակայն այդպիսի կանանց անսրտությունը շուտով սկսում է նյարդայնացնել Կրիդին: Թափթփված աղջիկները նույնպես երգչին դուր չեն գալիս : Նա խենթանում է մաքրասեր աղջիկների համար, որոնց մոտ ամեն ինչ միշտ կոկիկ է:
Կրիդի պնդմամբ՝  սեռական գրավչությունը շատ կարևոր որակ է, որ դուր է գալիս բոլոր տղամարդկանց: Եթե գիտեք, որ հրապուրիչ եք և կարողանում եք դա ցուցադրել տղամարդկանց, նրանք հլու-հնազանդ կհետևեն ձեզ:

«Ցանկացած իրեն հարգող տղամարդ ցանկանում է, որ կինը անկողնում հրաբուխ, այլ ոչ թե անհոգի սառցե կտոր լինի: Անխոս, կանացի հուզականությունը որոշ չափով խաթարում է նման տղամարդկանց հանգիստը, սակայն դա նրանց թմրանյութի նման անհրաժեշտ է»,-ասել է Կրիդը: