Ներսես Ավետիսյան, Անի Խաչիկյան, Անի Ղազարյան․ ովքե՞ր են հավակնում «Լավագույնի» կոչմանը «Արտավազդ» մրցանակաբաշխությանը

Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ՝ Հայաստանի թատերական գործիչների միությունը Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Հայաստանի թատերական գործիչների միությունը հրապարակելի է «Արտավազդի» հավակնորդների ցանկը:

«Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում ներկայացված են Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոսը» (Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն), Ռուզան Խաչատրյանի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (Հ. Պարոնյանի անվ. թատրոն), Կարեն Խաչատրյանի «Ոսկե ճուտիկը» (Արտաշատի Ա.Խարազյանի անվ. դրամ. թատրոն), Մերի Մարգարյանի  «Գծավորը» (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոն):

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Անի Խաչիկյանը` «Օսկարը և վարդագույն տիկինը» բեմադրության մեջ Պեգիբլուի դերակատարման համար (Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն), Սիրանույշ Թադևոսյանը՝ «Կոդա»-ում Էմմիի դերի համար (Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թ-ն), Մելսիդա Հակոբյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ Զերբինետտայի դերի համար (Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն), Էվա Խաչատրյանը՝ «Հինգ պատմություն սիրո մասին» բեմադրության մեջ կնոջ դերի համար (Կամերային թ-ն):

«Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում ներկայացված են Ներսես Ավետիսյանը՝ «Օսկարը և վարդագույն տիկինը»  ներկայացման մեջ Օսկարի դերի համար (Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն), Մարատ Խաչատրյանը՝ «2+2»-ում Ջեք Գեյբլի և Ստեֆանի դերի համար (Արտաշատի Ա.Խարազյանի անվ. դրամ. թ-ն), Հարություն Սարգսյանը՝ «…և նորից Գարուն»-ում Մաքի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն), Գոռ Համբարձումյանը՝  «Սկապենի արարքները» ներկայացման մեջ Արգանտի դերի համար (Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն), Ավետ Զոհրաբյանը՝ «Համլետ» ներկայացման մեջ Համլետի դերի համար (Կամերային թ-ն), Արսեն Միքայելյանը՝ «Մաուգլի»-ի մեջ երիտասարդ Մաուգլիի դերի համար (Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թ-ն):

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում ներկայացված են Գալուստ Ներսիսյանը՝ «Կոդա» ներկայացման համար (Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թ-ն), Մերի Սարգսյանը՝ «Ճախրող լամպը» բեմադրության համար (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն), Դավիթ Աբրահամյանը՝ «Հինգ պատմություն սիրո մասին»  ներկայացման համար (Կամերային թ-ն), Սարգիս Շողունցը՝ «Պոետի խոստովանանքը» ներկայացման համար (Անհատ թատերախումբ):

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում ներկայացված են Սամսոն Մովսեսյանի «Երեք քույր»-ը (Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն), ԵՊԿ Ղ. Սարյանի անվ. Օպերային ստուդիայի «Օրփեոս և Էվրիդիկե»-ն (գեղ.ղեկավար Հասմիկ Պապյան), Գալուստ Ներսիսյանի «Կոդա»-ն (Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թ-ն),  Սարգիս Շողունցի «Պոետի խոստովանանքը» (Անհատ թատերախումբ), Մերի Մարգարյանի «Ճախրող լամպը» (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն), Դավիթ Աբրահամյանի «Հինգ պատմություն սիրո մասին» բեմադրությունը (Կամերային թ-ն):

«Լավագույն թատերագիտական հոդված» անվանակարգում ներկայացված են Քրիստինե Պողոսյանի «Հաջողված թռիչք», Անուշ Ասլիբեկյանի «Էվրիդիկեն ձայն ունի», Գայանե Մկրտչյանի «Գոմեշը». Երբ ոչ մեկը ոչ մեկի արևը չէր խլում», Ռուզան Առաքելյանի         Տրագիկոմիկական «ծուղակ»` 4u. պարոնը, ում «Օրնիֆլ» են կոչում հոդվածները:

«Լավագույն սցենոգրաֆիա և զգեստների նկարիչ» անվանակարգում ներկայացված են Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ-ի «Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի»-ն՝ սցենոգրաֆ, ԵՊԿ Ղ․ Սարյանի անվ․ Օպերային ստուդիայում բեմադրված Տիգրան Ձիթողցյանի «Օրփեոս և Էվրիդիկե»-ն՝  սցենոգրաֆ, Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում բեմադրված «…և նորից Գարուն»-ը ներկայացման համար, Լուսինե Խաչատրյանը՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թատրոնում  բեմադրված «Մաուգլի» ներկայացման զգեստների համար:

«Երաժշտության լավագույն հեղինակ» անվանակարգում ներկայացված են Գրիգոր Կյոկչյանը՝ Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնում բեմադրված «Կոկորդիլոսը» ներկայացման համար, Վահե Գրիգորյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության համար, Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թատրոնում բեմադրված «Կոդա» ներկայացման համար BBG բենդը (Տիգրան Աթայան, Իշխան Ղարիբյան):

 «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Սերգեյ Թովմասյանը՝  «…և նորից Գարուն» ներկայացման մեջ պարոն Փիթերսի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն), Արա Գևորգյանը՝ «Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի» բեմադրության մեջ Մաշտյուի դերի համար (Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ-ն), Մանվել Խաչատրյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ Ժերոնտի դերի համար (Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն), Ներսես Մարկոսյանը՝ «Համլետ»-ում Օզրիկի դերի համար (Կամերային թ-ն), Էդգար Քոչարյանը՝ «Երկիր հայրենի» բեմադրության մեջ Վեստ Սարգսի դերի համար (Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամ. թ-ն), Արսեն Սաղաթելյանը՝ «Մաուգլի»-ում Տաբաքիի դերի համար (Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թ-ն):

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Արմինե Անդրեասյանը՝ «…և նորից Գարուն» ներկայացման մեջ միսս Մարթայի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն), Լուիզա Ղամբարյանը՝ Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոնի «Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի» ներկայացման մեջ կոմսուհու դերի համար, Լիլիա Մուկուչյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թատրոնի «ԿոնտրԱկտ»  ներկայացման մեջ թոփ-մենեջերի դերի համար, Հասմիկ Սուվարյանը՝  Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թատրոնի «Մաուգլի» ներկայացման մեջ բագիրայի դերի համար:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Մարիամ Ղազանչյանը Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնի «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար, Նարինե Պետրոսյանը՝  Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոնի «Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի» բեմադրության մեջ օրիորդ Սյուպոյի դերի համար, Ելենա Վարդանյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացման մեջ առաջին կնոջ դերի համար, Լուիզա Ներսիսյանը՝ Կամերային թատրոնի «Համլետ»-ում Գերտրուդի դերի համար, Անի Ղազարյանը՝  Մհեր Մկրտչյանի արտիստ. Թատրոնի «Դասական… ոչ դասական» բեմադրության մեջ Պոպովայի դերի համար:

«Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Արթուր Կարապետյանը՝ Հ.Պարոնյանի անվ. Թատրոնի «Ներոն և Սենեկա» ներկայացման մեջ Ներոնի դերի համար, Արման Ղազարյանը՝  Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թատրոնի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացման մեջ գրաքննիչի դերի համար, Լև Նալբանդյանը՝ «Սկապենի արարքները»  գործում Սկապենի դերի համար, Սենիկ Բարսեղյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության մեջ Ներոնի դերի համար, Մխիթար Ավետիսյանը՝ «Հինգ պատմություն սիրո մասին» բեմադրության մեջ տղամարդու դերի համար, Լևս Դավթյանը՝  Մհեր Մկրտչյան արտիստ. թատրոնի «Դասական… ոչ դասական» ներկայացման մեջ Սմիրնովի դերի համար:

«Լավագույն պլաստիկ ներկայացում» անվանակարգում ներկայացված են «Նարեկ» պարային համույթի «#44»-ը՝ խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան, Մնջախաղի թատրոնի «ՍինSIN»-ը՝ բեմ.` Կարեն Խաչատրյան, Մնջախաղի թատրոնի «Օֆլայն»-ը՝ բեմ.` Արսեն Խաչատրյան, Ֆորմա թատրոնի «Վայ-վայ» -ը՝  բեմ.` Հայկ Իսրայելյան:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում ներկայացված են            Հ.Պարոնյանի անվ. թատրոնի      «Արքան հրապարակում»-ը՝ բեմ.` Հակոբ Ղազանչյան, Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի   «…և նորից Գարուն»-ը՝  բեմ.`Նարինե Գրիգորյան, Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոնի «Օրնիֆլ կամ Միջանցիկ քամի» ներկայացումը՝ բեմ.`Հրաչյա Հարությունյան, Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թատրոնի «Սկապենի արարքները» ՝բեմ.՝ Կարեն Ներսիսյան, Կամերային թատրոնի «Համլետ» -ը՝ բեմ.` Արա Երնջակյան, Գյումրու Վ. Աճեմյանի անվ. Թատրոնի «Մաուգլի»-ն՝ բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան:

Կտրվեն նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակներ:

Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են  արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժող․ արտիստ Վահե Շահվերդյանը,  դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։

Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն է:

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության օրն իմի են բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին` ՀՀ ժող. արտիստ Երվանդ Ղազանչյանի կողմից: