Հայտնի են «Օսկար 2022»-ի հաղթողները

Լուսադեմին Լոս Անջելեսում կայացավ աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակի՝ «Օսկար»-ի 94-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։

Մրցանակների թվով առաջատարն էր Դենիս Վիլնևի «Դյունա» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Թիմոթի Շալամեն։ Ֆիլմը առաջադրվել է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են՝ «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք», «Լավագույն նկարիչ-բեմդրող», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օպերատորական աշխատանք»։

Լավագույն ֆիլմ – «CODA․ Խուլ ծնողների երեխան»,

Լավագույն դերասան – Ուիլ Սմիթ («Ռիչարդ արքան»),

Լավագույն դերասանուհի – Ջեսիկա Չեսթեյն («Թեմմի Ֆեյի աչքերը»)

Լավագույն ռեժիսոր – Ջեյն Քեմփիոն («Շան իշխանությունը»)

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Թրոյ Կոտզուր («CODA: Խուլ ծնողների երեխան»)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Արիանա ԴեԲոս («Վեսթսայդյան պատմություն»)

Լավագույն արտասահմանյան ֆիլմ – «Նստիր իմ մեքենայի ղեկին»

Լավագույն անիմացիոն ֆիլմ – «Էնկանտո»,

Լավագույն վավերագրական ֆիլմ – «Հոգու ամառ»,

Լավագույն կոստյումներ – «Քրուելա»,

Լավագույն դիմահարդարում և սանրվածք – «Թեմմի Ֆեյի աչքերը»,

Լավագույն սաունդթրեք – Բիլլի Այլիշ «Մահանալու ժամանակը չէ»

Լավագույն գեղարվեստական ​​կարճամետրաժ ֆիլմ – «Երկար հրաժեշտ»

Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ – «The Windshield Wiper»

Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ – Բասկետբոլի թագուհի,

Լավագույն օրիգինալ սցենար «Բելֆաստ»,

Լավագույն ադապտացված սցենար «CODA. Խուլ ծնողների երեխան»։